Կյանքի 60-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան: Այս մասին հայտնում է մարզական Clarin լրատվամիջոցը: Դիեգո Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր սուբդուրալ հեմատոմայի բուժման նպատակով: Դիեգո Մարադոնան ծնվել է 1960թ: 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
|