ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վաղը Արցախի ճանաչման այս բանաձևը կոգեշնչի եվրոպական այլ երկրների». Վալերի Բուայե
21:30, 25.11.2020 | mamul.am
7055 | 0

«Մնալ չեզոք, իմանալով որ Թուրքիան ջիհադիստների է ուղարկում, իմանալով որ Թուրքիան ու Ադրբեջանն էթնիկ զտումներ են իրականացնում, չեզոք մնալ նշանակում է լքել բարեկամ Հայաստանին, ականատես լինել ցեղասպանությանը: Չեզոք մնալ նշանակում է օգնել թուրք-ադրբեջանական դիկտատուրային»,- այսօր՝ Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի քննարկման ժամանակ ասաց Սենատոր Վալերի Բուայեն:

Սենատորը շեշտել է, որ Արցախը պատմական հայկական տարածք է, որտեղ հնագույն ժամանակներից ապրել են էթնիկ հայեր:

«Այսօր այստեղ Ֆրանսիայի արժանապատվության հարցն է քննարկվում: Արցախի անկախության ճանաչումը հնարավորություն կտա խաղաղության բանակցություններ վերսկսել Արցախի համար, որը փոքր է չափերով, բայց մեծ՝ իր պատմությամբ, մշակույթով: Ֆրանսիան առաջինն էր, որ ճանաչեց հայերի ցեղասպանությունը, և մենք պետք է առաջինը լինենք, որ ճանաչենք Արցախի անկախությունը: Վաղն այս բանաձևը կոգեշնչի նաև այլ եվրոպական երկրների»,- ասաց Բուայեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր