ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
1 օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ
22:50, 25.11.2020 | mamul.am
3773 | 0

1 օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Նախկին բնակության վայրեր է վերադարձել շուրջ 15000 բնակիչ։ Նրանք ավելի վաղ ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով»,- ասել Է Կոնաշենկովը չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա նաև հայտնել է, որ տարածաշրջանում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առաջադրված խնդիրները։
«Շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունն իրականացվում է 23 դիտակետերում»,- ասել է Կոնաշենկովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր