ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշատը չի՞ տվել». Արփինե Հովհաննիսյան
22:40, 25.11.2020 | mamul.am
6344 | 5

«Հայաստանի գերագույն գլխավոր ծաղրածուն շարունակում է մանիպուլյացիաները, նա մշտապես խաբել է հասարակությանը, և նրան չընդունող շատերն առայսօր վախեր ունեն՝ չհասկանալով, որ իրենց երեխաների ապագան են խորտակում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով պատերազմի ավարտին նպաստող եռակողմ հայտարարությանը՝ Հովհաննիսյանն ասել է. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ պահին գուցե «լավագույն» լուծումն էր, քանի որ հավանաբար հաջորդը Երևանն էր հանձնելու։ Ի՞նչ է, պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշատը չի տվե՞լ։ Հայ հասարակությունը չի ընդունել դա, մարդիկ Փաշինյանի երկուսուկես տարվա թմբիրից կործանարար արագությամբ դուրս են գալիս։

Նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, և ոչ միայն չի փրկել շատերի կյանքերը, այլև ամբողջ Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշատը չի՞ տվել». Արփինե Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր