ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի». Սեդա Մելքոնյան
00:00, 26.11.2020 | mamul.am
6052 | 0

Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանն անդրադարձել է պատերազմին և դրա հետևանքներին, տարածքային և մարդկային կորուստներին:

«Դյուրին բան չէր որևէ հայի համար: Ինձ համար ամենացավալին պատկերացնելն է, որ Մոնթեն ինքը ինչ պիտի մտածեր: Ես գիտեմ, որ գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ պիտի աներ, որ արդյունքն այսպիսին չլինի»,- ասել է Սեդա Մելքոնյանը:

Նշենք, որ Քարվաճառն ազատագրած Մոնթեի հենց ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի». Սեդա Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր