ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սամվել Բաբայանի հրապարակային հայտարարությունները չեն համապատասխանում գործողություններին․ «Հրապարակ»
09:00, 26.11.2020 | mamul.am
5889 | 1

Չնայած Սամվել Բաբայանը «հանցավոր» որակեց Հայաստանի և Արցախի ղեկավարների կայացրած որոշումը և որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է Արցախի ԱԱԽ քարտուղարի լիազորությունները և չեղարկում Արայիկ Հարությունյանի հետ իր կուսակցության հետընտրական համաձայնագիրը, որի արդյունքում իր թիմակից պաշտոնյաները՝ նախարար և փոխնախարարներ, հրաժարականի դիմումներ գրեցին, սակայն Արցախի ԱԺ-ում նրա թիմը ստվերային աջակցություն է ցուցաբերում «Ազատ հայրենիքին»։ Նրա կուսակիցները չեն հրաժարվել ԱԺ հանձնաժողովների նախագահի, տեղակալի պաշտոններից։

Ավելին՝ նրանք մերժում են ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները՝ հրավիրել արտահերթ նիստ և լսել կառավարության պարզաբանումները։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաբայանի թիմակիցներն անհասկանալի պահվածք են դրսևորում, թե ինչու՝ չգիտի, բայց զարմացած է Բաբայանի հրապարակային հայտարարությունների և խմբակցության պահվածքի հակասություններից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր