ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դավաճանության և հայրենիքը վաճառողների հետ հաշտ հասարակությանը երկար էին պատրաստել». Լիլիթ Գալստյան
09:35, 26.11.2020 | mamul.am
3353 | 0

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու փաստ կամ խրախճանք մեր ողբերգության ժամին.

1. Պետբյուջեն ճեղքվածք ունի հիմնավորմամբ, Նիկոլի հրահանգով՝ մեր սահմանների և Արցախի համար Հայաստան հիմնադրամին հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը փոխանցվել է ՀՀ բյուջե: Ասեմ, որ Հայաստան հիմնադրամի կանոնադրությամբ գումարները միայն նպատակային և ծրագրերի ծախսերի համար են նախատեսված:

2. Եվ ճիշտ այս օրերին, բյուջեի ճեղքվածքի պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները միասնականության, մոբիլիզացվելու, համազգային հանգանակության կոչեր էին հնչեցնում, ՀՀ ֆինանսների նախարարությունում 73 մլն105 հազարի պարգևավճար են ստացել: Չի բացառվում, որ ոչ միայն նրանք...

Իսկ մենք բարոյականությունից, պետությունից և ուրիշ մեծ արժեքներից ենք խոսում... խեղդվում կորցրած հայրենիքի ցավից ու ամոթից...

Չէ, մենք ավելի շուտ էինք գնում պարտության. դուք ավելի շուտ էիք պատրաստվել և հասարակությանը պատրաստում էիք այս դավաճանությանը, երբ սուտն ու երեսպաշտությունը դիտվում ու մատուցվում էր որպես բնական երևույթ, երբ անհայրենիք տգետներին ու օտար ծրագրեր սպասարկող վարձկաններին վստահեցինք երկրի կառավարումը, երբ պարգևավճարների սկանդալային ֆոնին ԱԺ փոխխոսնակ Լենան ասաց, հո իրենք նվիրյալ չեն, որ ինչ-որ 500-600 հազարի համար աշխատեն, ու մեր հասարակությունը կուլ տվեց...

Մեր հասարակությունը կամաց-կամաց շատ բան կուլ տվեց, հաշտվեց ու պարտվեց...

Դավաճանության և հայրենիքը վաճառողների հետ հաշտ հասարակությանը երկար էին պատրաստել՝ լռեցնելով բանական խոսքն ու պետական մտածողությունը...

Միևնույն է, մենք չենք ընկրկելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր