Ռազմագետ Կարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ․-ից հետո, պարտված իշխանությանը պատժելուց հետո, Ադրբեջանն անցավ հզորացման գործին, սակայն տնտեսապես հզորանալը բավարար չէր Ադրբեջանին և Հեյդարի որդին որոշեց, որ պետք է համագործակցի Թուրքիայի հետ։ Նա Թուրքիային փաստացի տվեց Նախիջևանը, պայմանով, որ երբ պատրաստ լինի պատերազմի Հայաստանի դեմ, պետք է օգնի իրեն։ 2016թ․-ին մասնակի օգնեց, սակայն դա օգուտ չտվեց, քանի որ ռուսական գործոնը ուժեղ էր և չեզոքացրեց պատերազմը հենց բնում։ Սակայն արդեն 2020թ․-ին իրավիճակ էր փոխվել։ Շահերի համընկնում և բախում կար։ Ռուսաստանը ստիպված էր իր ազդեցությունն ուղղակիորեն ամրագրել տարածաշրջանում։ Սկզբից դա սկսվեց Սյունիքից, որտեղ սկսվեց ծածանվել ռուսական դրոշը, այնուհետև արդեն այն Արցախում, ինչը մնաց հայկական ուժերի վերահսկողության տակ։ |