ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կորոնավիրուսով վարակման 1785 և մահվան 28 նոր դեպք
11:10, 26.11.2020 | mamul.am
2838 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ը՝ առողջացած, 2068-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր