ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ձեր տրամաբանությամբ՝ մենք 94-ից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում». Գորգիսյանը` Իգիթյանին
11:55, 26.11.2020 | mamul.am
4613 | 0

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը, հիշեցնենք, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում բացասական եզրակացության էր արժանացել: «Կարող ենք հետաձգել մի քանի օրով, եթե դրա կարիքը կա, բայց Կառավարությունն այսօր ունի նիստ ու կարող է ընդունել համապատասխան որոշումները, որոնց կարիքը կա ու որի համար ուներ 17 օր ժամանակ: Երեկ ես Կառավարությանը խնդրեցի ընդունելի ժամկետը նշել, որպեսզի էն իրավական ակտերը, որոնք գտնում են, որ պետք է ընդունեն, ընդունվեն, բայց որևէ առաջարկ Կառավարությունից չենք ստացել»,- ասաց պատգամավորը:

Իմքայլական Հովհաննես Իգիթյանը հարցրեց. «Եթե հարց եք բարձրացնում, որ ռազմական դրության ռեժիմը պետք է հանվի, նշանակում է, որ այն վտանգը, ինչի պատճառով մտցվեց, գոյություն չունի: Ձեր կարծիքով` վտանգը վերացե՞լ է, Ադրբեջանը դադարել է լինել ագրեսիվ, Թուրքիան դադարել է լինել լկտի՞»: Գորգիսյանն արձագանքեց. «Ձեր տրամաբանությամբ` մենք 94-ից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում, քանի որ մենք շրջապատված ենք ագրեսիվ հարևաններով, որոնք միշտ հայտարարել են, որ ընդհուպ մինչև Երևանը պետք է գրավեն... Ամսի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո եղել են հայտարարություններ` ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, ՌԴ ԱԳ նախարարի կողմից, որ տարածաշրջանում այլևս անվտանգ է ու տրվել են երաշխիքներ, այդ թվում` ունենք ՌԴ խաղաղապահներ Արցախում: Եթե Դուք պնդում եք, որ վարչապետը սխալվել է կամ սուտ է ասել, կամ ՌԴ նախագահին կամ ԱԳ նախարարին չեք վստահում, ի՞նչ կարող եմ ասել, էլ ո՞ւմ կարող եք վստահել, եթե ոչ` ձեր ռազմավարական գործընկերոջն ու վարչապետին»:

ԱԺ արտահերթ նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր