ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ երաշխիք կա, որ հիմնադրամին փոխանցված գումարներից պարգևավճարներ չեն տրամադրվի»․ լրագրողը՝ իմքայլական պատգամավորին
14:25, 26.11.2020 | mamul.am
2759 | 0

Բաբկեն Թունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարը բյուջեին տրամադրելը նորմալ ընթացակարգ է, որից հետո Կառավարությունն ինքը կորոշի, թե ինչպես տնօրինի այն։ Դիտարկմանը, թե քաղաքացիները մտավախություն ունեն, որ այդ գումարները կարող են ուղղվել նաև պաշտոնյաներին պարգևավճար տրամադրելուն, ուստի ի՞նչ երաշխիքներ կան, որ այդպես չի լինի, Թունյանը պատասխանեց․ «Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաև Կառավարությունը կհրապարակի, թե պատերազմի ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն ինչքան պարգևավճարներ են ստացել և նաև կհրապարակվի, թե հիմնադրամից կառավարություն ինչքան գումար է գնացել։ Եթե հարկ լինի կհրապարակվի, թե գործադիրի և ԱԺ պաշտոնյաներն ինչքան աշխատավարձ են ուղարկել Համահայկական հիմնադրամին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր