ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Եթե վստահում եք Ռուսաստանին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը». Տիգրան Ուրիխանյանը՝ իմքայլական պատգամավորին
14:05, 26.11.2020 | mamul.am
2888 | 0

«Իշխանությունն արդյոք ունի՞ մտավախություն, որ մեր ռազմավարական գործընկերոջ` ՌԴ ռազմական ներկայությունը և ստանձնած պարտավորություններն այդ երկրի նախագահի ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակով կարող են հանկարծ չիրականացվել և Թուրքիայի ու Ադրբեջանի սպառնալիքը կարող է առաջացնել հրադադարի խախտում և ռազմական ու պատերազմական գործողությունների շարունակություն տարածաշրջանում»,- այսօր ԱԺ-ում դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանին՝ հետաքրքրվեց Տիգրան Ուրիխանյանը։
Իմ քայլական պատգամավորը հայտարարեց, որ անհրաժեշտություն չի գտնում պատասխանելու այդ հարցին և այս պահին քննարկվում է երկրում ռազմական դրությունը վերացնելու հարցը։ Ուրիխանյանը, շարունակելով իր պնդում-հարցը, ասաց․ «Եթե վստահում եք Ռուսաստանին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր