Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.26, EUR 628.49, RUB 6.86, GBP 707.79
-6 °C, -6 °C ... +1 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մոբիլիզացված քաղաքացիներն ասում են՝ մենք պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչ մի բան չենք անում»․ Էդմոն Մարուքյան
14:20, 26.11.2020

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ռազմական դրությունը վերացնելու անհրաժեշտությանը, ասաց․
«Ունենք բազմաթիվ ահազանգեր, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք, որ հիմա տարբեր զորամասերում են, ասում են՝ մենք, ըստ էության, պետության հացն ենք ուտում ամեն օր, բայց ոչ մի բան չենք անում, ասեք՝ մեզ զորացրեն, գնանք մեր աշխատատեղերում աշխատենք»։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առանց այն էլ տնտեսությունը խայտառակ վիճակում է։ «Հիմա եթե այդ մարդիկ պետք են, ուրեմն ինչ-որ դիրքում պիտի լինեն, եթե պետք չեն, ապա ինչի՞ ենք անիմաստ պետական ծախս անում իրենց համար»,- հավելեց նա։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր