ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Լուկաշենկոյի նախաձեռնություններին
17:45, 26.11.2020 | mamul.am
4419 | 0

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 26-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել նրան՝ հասարակական նախաձեռնությունների իրականացման հարցում։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ նախաձեռնություններն իրագործվեն։ Եթե ինչ-որ բան կարող ենք անել դրանց աջակցելու համար, պատրաստ ենք»,- ընդգծել է ռուս նախարարը։

Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է կառուցել մի համակարգ, որը կապված չի լինի նախագահի անձի հետ: Այս առումով հանրապետության ղեկավարը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հրաժարվել նախագահական լիազորությունների մի մասից, սակայն միայն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում. Ընդ որում՝ նա նշել էր, որ նոր ընտրությունները հնարավոր են միայն Բելառուսի նոր սահմանադրության ընդունումից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր