Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
+6 °C, +1 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ԱԳ նախարարին փոխանցեք, որ հայկական բանակը չի պարտվել». Արմեն Աշոտյան
23:05, 26.11.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին փոխանցեք, որ հայկական բանակը չի պարտվել։ Պատերազմը մոտեցրել է, պատերազմն ուժգնացրել է, պատերազմում մեզ միայնակ է թողել, պետարազմից առաջ երկիրը թուլացրել է և պատերազմում պարտվել է գործող դավադիր խունտան։

Պատերազմի փաստի և արդյունքների մեջ հսկայական մեղք ունի ՀՀ ԱԳ նախկին նախարարը։

Ազգային աղետի ներկա ծավալներում արտաքին քաղաքական գերատեսչության մեղավորությունն ավելի մեծ է, քան՝ հայ զինվորականինը։

Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր։

Ձեր դավադիր խունտան թշնամուն հանձնեց անգամ այն տարածքները, որ բանակն արյամբ պահել էր։

Նամուս ունեցեք. սսկվեք ու ստոր հիմարություններ մի խոսեք։

Չնայած ինչու եմ զարմանում։ Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր