«Ամեն անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ասաբնյակների կողքով անցնելիս միշտ ասում եմ՝ հետաքրքիր ա, քանի՞ զինվորի գերեզման ա այս կամ այն տան տակ․․․ Որտեղի՞ց էր կարող ընդամենը 200-300 դոլար ստացող պետական չինովնիկը կառուցել այդպիսի դղյակներ»,- այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով նախկին իշխանություններին։ ԱԺ պատգամավորը միաժամանակ հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները շատ ու շատ ավելի ծանր են, քան այս կամ այն երկում ռազմական դրության ժամանակ կիրառվելիք սահմանափակումները։ |