Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 523.10, EUR 631.17, RUB 7.03, GBP 733.65
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Այդ օրը վարչապետը զանգահարել է ՌԴ նախագահին և հարցրել` ինչպե՞ս կանգնեցնել պատերազմը»․ Ա․ Բաբաջանյան
17:40, 26.11.2020

Այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս պատգամավոր Արման Բաբաջանյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 19-ին վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից։
«Որոշել էի չանդրադառնալ վարչապետի հետ հանդիպումներին, բայց հոկտեմբերի 19-ին՝ մեր երկրորդ հանդիպմանը, մենք շատ ծանր խոսակցություն ենք ունեցել նրա հետ։ Ինձ հետ եղել են արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ։ Այդ օրը, երբ դեռ Հադրութը չէր ընկել կամ մի քանի ժամ անց պիտի իրողություն դառնար, մենք խոսեցինք կապիտուլյացիայի մասին։ Այսինքն՝ հարց հնչեց, թե՝ պարո՛ն վարչապետ, սա կապիտուլյացիա՞ է, թե՞ ոչ։ Վարչապետն առնվազն չհակադարձեց և մենք գիտեինք արդեն․․․ Իսկ մեր հանդիպումը հաջորդել էր անվտանգության խորհրդի նիստին և կարծում եմ, որ նույնաբովանդակ խոսակցություն եղել էր այնտեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչների անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասաց Բաբաջանյանը։
«Այդ օրը վարչապետն ասաց, որ օրվա ընթացքում զանգահարել է ՌԴ նախագահին և հարցրել է, թե ինչը կարող է կանգնեցնել պատերազմը։ Պուտինն ասել է՝ Լավրովի պլանը, և մեր հանդիպումից հետո՝ 20։00-ին, պետք է տեղի ունենար Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ, որտեղ վարչապետն ուներ որոշում, որ Հայաստանը գնում է Լավրովի պլանի շուրջ բանակցությունների։ Ըստ էության, հետո միայն պարզ դարձավ, որ Ադրբեջանն այլևս չի համաձայնել կանգնեցնել պատերազմը»,- նշեց Բաբաջանյանը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր