ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սոթքի աշխատակիցներն ասացին՝ մենք սարսափի մեջ ենք, փորձում են մարդկանց տեղափոխել». Նաիրա Զոհրաբյան
18:20, 26.11.2020 | mamul.am
6347 | 1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում ելույթի ժամանակ ցույց տվեց կադրեր, որտեղ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սոթքի հանքավայրի մատույցներում:

«Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական հայտարարությունից հետո, երբ ֆիքսվեցին սահմանները, երբ Քարվաճառի դռները ցավալիորեն փակվեցին, 80 ազերի զինյալ այսօր կոտրել ենք կողպեքը: Քիչ առաջ զանգեցին Սոթքի աշխատակիցները, ասացին՝ մենք սարսափի մեջ ենք, այս պահին փորձում ենք իջեցնել տեխնիկան և մարդկանց անվտանգ վայր տեղափոխել: Մենք պիտի արձանագրենք, որ մենք այսօր չունենք իշխանություն»,- ասաց Զոհրաբյանը:

Նշենք, սակայն, որ Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր