ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հանուն իր իշխանության պահպանման և ֆիզիկական անվտանգության նա կզիջի ինչպես Սոթքն ու Վարդենիսը, այնպես էլ Գորսին ու Սիսիանը». Կարպիս Փաշոյան
19:15, 26.11.2020 | mamul.am
4163 | 0

Հրապարակախոս Կարիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ջախջախված, ծնկի իջած ու բարոյալքված մարդ է, որը այսպիսի իրավիճակում պատրաստ է ամեն մի թղթի տակ ստորագրել։ Հանուն իր իշխանության պահպանման և ֆիզիկական անվտանգության նա կզիջի ինչպես Սոթքն ու Վարդենիսը, այնպես էլ Գորսին ու Սիսիանը։
Սա է օբյեկտիվ իրականությունը, քանի որ պարտված, քաղաքական ռեսուրներն ու բանակը կորցրած մարդը չի կարող այլ կերպ վարվել։ Նա անելու է այն, ինչ իրեն կարգադրեն։ Սա է իշխանության մնալու գինը՝ նույնիսկ Հայաստանը հիմքից քարուքանդ անելու պատրաստակամությամբ։
Հետևություններ արեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր