ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Ֆրանսիայի Սենատի կոչերը կործանարար կլինեն խաղաղ կարգավորան համար»․ ՌԴ Պետդումայի անդամ
20:30, 26.11.2020 | mamul.am
6019 | 0

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործող պայմանավորվածություններում փոփոխություններ կատարելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայելու՝ Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև կործանարար կլինեն խաղաղ կարգավորան համար, նման կարծիք է արտահայտել Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը:
РИА Новости-ի հետ զրույցում պատգամավորը հույս է հայտնել, որ այդ բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին աջակցելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունն է՝ շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում:
«Ֆրանսիացի սենատորների բանաձևում կոչ է արվում երկրի ղեկավարությանը՝ օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի գոտում։ Ընդ որում, մեր ֆրանսիացի գործընկերները քաջատեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների մասին, որում որոշում է կայացվել մտցնել ռուսական խաղաղապահ զորակազմ, ինչն այս փուլում միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող պայմանավորվածություններում փոփոխություններ կատարելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև կործանարար կլինի խաղաղ գործընթացի համար։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահվում են ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և կանխում են լայնածավալ հումանիտար աղետը»,- ընդգծել է պատգամավորը։
Ժելեզնյակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, սակայն երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական լուծման հիմքը դրված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր