ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Արցախի հող պահողը «գյալմա» Հայկ Խանումյանը եղավ զինակիցների հետ». Արման Մելիքյան
12:30, 27.11.2020 | mamul.am
4627 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականություն է, որ Արցախի հող պահողը «գյալմա» Հայկ Խանումյանը եղավ զինակիցների հետ, առ այսօր պահում են Խծաբերդը, Մեծ Թաղերը, Քիրսն ու Լիսագորի մատույցները: Տեղանքն իմանալով հասկանում եմ, թե որքան բարդ է կազմակերպել թիկունքային ապահովումը: Ձայն էլ չեն հանում, մինչդեռ մեր իրականության խերոսներն աղաղակող են ու բազմախոս»:

***

«Գյալմա» բառի մասին. 2018-ին Արցախի խորհրդարանի նիստին լեզվակռիվ էր տեղի ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի և ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի միջև, որը ծնունդով Իջևանից է։ Գալստյանը Խանումյանին անվանել էր «գյալմա», որ ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է եկվոր: Ավելի ուշ Ժաննա Գալստյանը ներողություն էր խնդրել «գյալմա» բառի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր