ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյանը՝ Սոթքի հանքավայրի մասին
13:50, 27.11.2020 | mamul.am
8228 | 1

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է, որը ենթադրում է նաև, որ Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈՒ-երը պետք է տեղակայվեն ՀՀ պետական սահմանի այն հատվածում, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով»,- հեռուսաուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը: «Ինչպես պարզաբանվել է` Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ` Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք-չուզենք պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների ներկայությամբ ու պետք չէ խուճապ տարածել»,- հայտարարեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր