ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 61 միլիոն մարդ, ավելի քան 1,43 միլիոնը՝ մահացել
12:40, 27.11.2020 | mamul.am
4186 | 0

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 60930094 մարդ, նրանցից 2,4%-ը մահացել է՝ 1432047 մարդ, բուժվել է 64,1%-ը՝ 39069813 մարդ, հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Այս պահին վարակման դեպքեր են գրանցվել 191 երկրում։ ԱՄՆ-ում վարակվածների ամենամեծ թիվն է գրանցվել՝ 12883255 մարդ, մահվան դեպքերի թիվը` 263454 է։ Վարակվածների թվով 2-րդ տեղում Հնդկաստանն է՝ 9309787 հիվանդ, 135715 մահվան ելքով։ 3-րդ տեղում Բրազիլիան է՝ 6204220 վարակված, 171460-ը՝ մահվան ելքով։ 4-րդ տեղում Ֆրանսիան է՝ 2235537 վարակված, 51041 մահման դեպք։
Ռուսաստանն աշխարհում COVID-19-ով վարակվածների թվով զբաղեցնում է 5-րդ տեղը։ Երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2187990 դեպք, մահացել է 38062 մարդ:
Չինաստանում հայտնաբերվել է 92488 վարակակիր, մահացել է 4742 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր