ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԵՄ առաջնորդները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
13:20, 27.11.2020 | mamul.am
4254 | 0

Եվրոմիության 27 անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին։ Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում աղբյուրը։

«Ինչպես սպասվում է, գագաթնաժողովում կարճ անդրադարձ կլինի Մինսկի բանակցություններին (Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ), որի շրջանակներում առաջնորդները քաղաքական որոշում կընդունեն պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու մասին, քանի որ դրանց իրականացման գործում էական առաջընթաց չկա»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր