ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Դժբախտաբար, դա կախված է ո՛չ միայն մեզանից». Ն. Փաշինյան
14:15, 27.11.2020 | mamul.am
4345 | 0

«Այսօր շատ կարևոր է խոսել այսօրվա ու ապագայի մասին, նպատակների մասին: Այսօր կարևոր նպատակ է ձեռքբերված խաղաղությունը պահպանելն ու տևական դարձնելը, եթե հաջողվի մշտական դարձնել` շատ ավելի լավ: Կարևոր է ՀՀ-ի ու Արցախի շուրջ անվտանգությունն ապահովելը, Լաչինի միջանցքի անվտանգ ու անխափան գործունեությունն ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, տուժած շրջանները վերականգնելը»,- հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետը` հավելելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: «Պայմանավորվածությունների մեջ է մտնում նաև գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը, անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը: Ես այս օրերին նրանց հարազատների ետ եմ հանդիպել, լսել պահանջները, նրանք ճիշտ են, մենք պետք է արագ գործենք: Ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր