Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնել էր, որ ուրբաթ գիշերը 1 ժամվա ընթացքում 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա հետ քննարկելով իրավիճակը Ղարաբաղում: «Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տալիս նախագահի ոչ բոլոր հեռախոսազրույցների մասին։ Նախագահը բազմիցս ասել է, որ ԼՂ կարգավորման գործընթացում ինտենսիվ հեռախոսային երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- ասել է նա։ |