ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Կկռվենք միչև վերջ». չարեքթարցին հրաժարվում է լքել գյուղը, որը պետք է անցնի Ադրբեջանին
00:50, 28.11.2020 | mamul.am
10120 | 1

Արցախի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սարյանը հրաժարվում է լքել հայրական տունը։

«Քիչ այն կողմ իմ հոր գերեզմանն է, հենց նրանք մտան, պղծելու են։ Ի՞նչ է, ես պետք է ընդունեմ դա, ասեմ՝ դե այդպես էլ պետք է լինե՞ր։ Ես մահապարտ չեմ, բայց ես պատրաստ եմ մինչև մահ պաշըտպանել իմ տունը, իմ պատիվը: Թող այստեղ զենքով մտնողն իմանա՝ նախքան սպանվելս 5 հոգու կպառկեցնեմ: Մարդը կյանքի ընթացքում ամեն ինչ կարող է վերականգնել, բացի պատվից»,- ամերիկացի բլոգեր Փաթրիկ Լանքասթերի հետ զրույցում ասել է Աշոտ Սարյանը:

Նա նաև հայտարարել է՝ իր համար նշանակություն չունի, որ Նիկոլ Փաշինյանը պայմանագիր է ստորագրել, ինքը չի լքի գյուղը, և իր հետ այնտեղ գտնվող 47 համագյուղացիների հետ պատրաստ են պայքարելու մինչև վերջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր