ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանցիների կարծիքը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
09:45, 28.11.2020 | mamul.am
8313 | 0

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (91%) տեղյակ է կամ ինչ-որ բան լսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին, ընդ որում, նրանց 69%-ը կարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ, այս մասին վկայում է «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցումը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հարցվածների 49%-ը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասին, իսկ 42%-ը լսել է ինչ-որ բան:
48%-ը, ովքեր գիտեն կամ ինչ-որ բան լսել են հակամարտության մասին, պատասխանել են, որ տեղյակ են Ղարաբաղում ռազմական հակմարտության՝ վերջերս հայտարարված ավարտի մասին, 32%-ը լսել է ինչ-որ բան։ 12%-ը լսել է այդ մասին առաջին անգամ։
Հարցման մասնակիցների 58%-ը կարծում է, որ երկրներից ոչ մեկին չի կարելի հաղթող համարել:
14%-ն այն կարծիքին են, որ հաղթել է Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանին հաղթող է համարել հարցվածների միայն 1%-ը: Դժվարացել է պատասխանել 19%-ը։ Հարցվածների 69%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հաջողվել է կարգավորել Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ։ 12%-ը կարծում է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործում: Դժվարացել է պատասխանել 10%-ը։ Հարցվածների կեսից ավելին (57%) դրական է վերաբերվում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը, 25%-ը՝ բացասական։ Եվս 1%-ը նշել է, որ իրենց համար միևնույն է։
Այն տեսակետը, որ ընդհանուր առմամբ ռազմական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում ավելի է ուժեղացել, պաշտպանում է հարցվածների 57%-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր