ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ. «Փաստ»
08:35, 28.11.2020 | mamul.am
9332 | 1

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել են եռակողմ փաստաթղթի ստորագրման հետևանքով երկրում ստեղծված ծանր վիճակն ու իշխանությունների հետագա քայլերը, այդ թվում՝ իշխանության փոփոխության հնարավոր սցենարները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորների մի զգալի խումբ նշել է, թե՝ «մեր գնացքն արդեն գնացել է»: Նրանք ասել են, որ իրենք այսուհետ պարզապես չեն կարողանալու փողոց դուրս գալ, այնպես որ հարկավոր է ելքեր գտնել «փափուկ» հեռանալու համար:
Միևնույն ժամանակ խոսք է եղել այն մասին, որ եթե իշխանության գան «նախկինները», ապա իրենցից վրեժ կլուծեն: Որպես «կոմպրոմիսային» տարբերակ նշվել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը:

Թերթի տեղեկություններով, այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը բանագնացներ է ուղարկել Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը: Թե ինչ արդյունք են տվել այդ բանակցությունները, դեռևս ճշտել հնարավոր չեղավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր