ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Առաջարկում ենք ստեղծել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով». Էդմոն Մարուքյան
12:00, 28.11.2020 | mamul.am
5138 | 0

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս:
Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները:
Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր