Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել նաև ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը։ |