ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Դիմել եմ նախագահին, որ միջազգային դատական հոգեբույժի հանձնաժողով կազմեն, Փաշինյանին փորձաքննության ենթարկեն». Կիմ Բալայան
14:20, 28.11.2020 | mamul.am
8637 | 1

«Իրավապահ մարմինները պարտավոր էին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ սահմանադրական կարգը տապալելու համար: Պաշտոնական որևէ արձագանք չկա, գոնե ասեին, որ նյութեր են նախապատրաստում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

Նրա խոսքով՝ ինքը դիմել է նաև ՀՀ նախագահին. «Թող միջազգային դատական հոգեբույժի հանձնաժողով կազմեն և այս մարդուն փորձաքննության ենթարկեն, ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու տեսակով տառապում է. մեկը մեծամոլական զառանցանքներն է, մեկը՝ հետապնդման մանյակ է»,-ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր