ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 10 և ձերբակալված 3 անձանց մասին
16:50, 28.11.2020 | mamul.am
2482 | 0

Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարությամբ են հանդես եկել․ «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Վահե Առաքելյանը,
Հայկ Արևշատյանը,
Մելքոն Հովհաննիսյանը,
Արտակ Ստեփանյանը,
Նաիրի Ղուկասյանը,
և
Էրիկ Խաչատրյանը,
Ռոբերտ Վարդանյանը,
Նարեկ Սիրունյանը,
Կարեն Մանուկյանը,
Արայիկ Գալստյանը։
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Ջոնիկ Թևոսյանը,
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր