ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մեզ խոստացել են, որ մեր երեխաները չեն մասնակցի դիերի հավաքման աշխատանքներին». զինվորի մայր
17:00, 28.11.2020 | mamul.am
3442 | 0

«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ասաց, որ քայլեր են ձեռնարկվում զինվորների բուժզննումն ու սնունդը կարգավորելու ուղղությամբ: Մենք խնդրեցինք, որ ՊՆ-ից որևէ լիազորված անձ լինի, ի վերջո կան ռազմական հարցեր, ամեն ինչ չենք կարող Մանեից պահանջել: Մանեն մեզ խոստացավ, որ ՊՆ-ից կպահանջի որևէ անձի, ով մեզ հետ հանդիպում կանցկացնի»,- կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ժամկետային զինծառայողի մայրը:

Կինը հայտնել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ իր երեխան դիակների հավաքման գործողություններում մասնակցություն չունենա. «Մանեն հավաստիացրեց, որ զինվորները ազատված են դրանից: Մեզ խոստացան, որ պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյա մեզ հստակ պատասխաններ կտա, այն, ինչ պարտավոր է անել, եթե ինքը կերաշխավորի մեր երեխաների անվտանգությունը, թող մնան»,- ասաց զինծառայողի մայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր