«Ժամը 18։00-ից հետո ռուսական խաղաղապահն անտառային ճանապարհներում ոչ մի հսկողություն չի իրականացում։ Դա խոսում է այն մասին, որ մեր բալիկները վտանգված են»,- այս մասին ասաց ՊՆ առջև հավաքված ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։ «Ցանկացած թուրք, լավ տիրապետելով ռուսերենին, հայերենին, հայկական, ռուսական խաղաղապահի համազգեստով կարող է վնաս պատճառել մեր երեխաներին։ Ես անձամբ գնացել և գիշերել եմ ամսի 17-ին։ Սպաների խորհրդով եղել ենք շատ ուշիմ, որովհետև ամեն պահի կարա ամեն ինչ լինի։ Արդեն տղաները զանգում են մեզ, ասում են՝ մամ, գալո՞ւ եք դուք․․․ Այո՛, գալու ենք․․․ Ինչքան շատ բալիկ կարեցա, էնքան բերելու եմ, հասցնեմ հայկական հող»,- նշեց ծնողը։ |