ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Նախարարին ասացինք՝ դուք թուրքին գարանտ կանգնո՞ւմ եք»․ ժամկետային զինծառայողների ծնողներ
21:45, 28.11.2020 | mamul.am
3094 | 0

«Նախարարին ասացինք՝ լավ, չեք կարողանում մեր տղաներին բերեք, իսկ երաշխավորո՞ւմ եք, որ դիվերսիան չի կարա գա, վերցնի, ասաց՝ այո՛, մենք վստահ ենք, որ անվտանգությունն ապահովված է»,- Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։
Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, նրանք հայտնեցին, որ վաղը հինգ հոգով պիտի գնան ՊՆ և վերջնական խոսեն իրենց տղաների արձակուրդի ժամկետների վերաբերյալ։
Նախարարը նաև ասել է, որ բոլոր զինծառայողներին միանգամից չեն կարող արձակուրդ տրամադրել։ Ամեն զորամասից հնարավոր է միայն հինգ-հինգ հոգու ուղարկել։ Այս մասին իմանալով՝ ծնողները զայրացան. «Էդպես կարող է երեք-չորս ամիս տևի»,- ասացին նրանք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր