ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ամեն օրը, ամեն ժամը կարևոր է. մեր զավակների կյանքն է վտանգված». Վարդան Պետրոսյան
22:00, 28.11.2020 | mamul.am
4045 | 0

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել այսօրվա ամենացավոտ, ամենածանր ու ողբերգական ու դեռևս արժանի ուշադրության չարժանացած՝ հայ ռազմագերիների փոխանակման խնդրի վրա։
Համացանցում տեղադրված նյութերից պարզ երևում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում նրանք գերության մեջ՝ անմարդկային խոշտանգումներ, նվաստացումներ...
Ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչընդոտելով, ձգձգում է փոխանակման գործընթացը, մյուս կողմից էլ, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, դարանակալելով, խաղաղություն հաստատված տարածքներում, շարունակում է հայ մարդկանց գերևարել, ոչ միայն զինվորների, այլ նաև խաղաղ քաղաքացիական բնակչության մեջ։
Խնդրում եմ միանալ մեզ և բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում այս հարցի շուտափույթ կարգավորման համար։
Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարևոր է։ Մեր զավակների կյանքն է վտանգված։
Վաղը՝ նոյեմբերի 29 ին խաղաղ երթ է կազմակերպվում Երևանի օպերայի հրապարակից դեպի օտարերկրյա դեսպանատներ։
Միացեք մեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր