ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին
23:15, 28.11.2020 | mamul.am
3197 | 1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումներն արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջինների հետ հանդիպմանն ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:

Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր