ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ». Սամվել Ալեքսանյան
01:00, 29.11.2020 | mamul.am
6752 | 1

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշի միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող «ֆեյքերի ֆաբրիկայի» համակարգիչները և սպառնացել է Mediaport-ի թղթակցին: ArmLur.am-ը զրուցել է նախկին պատգամավորի հետ:

– Էլի ինձ հիշեցի՞ք: Ազիզ ջան 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ: Ես էն անգամ էլ ասեցի` ֆեյսբուքներում չկամ, ինձ մի խառնեք տենց գործերի մեջ:

– Իսկ «Մեգամոլ» գնացե՞լ եք, համակարգիչ հանե՞լ եք ինչ-որ սենյակից ու տեղափոխել ԱԺ համարանիշներով ավտոմեքենան:

– Ասում եմ 25 օր դուրս չեմ եկել տանից, ասում ես այսօր «Մեգամոլ» գնացե՞լ ես: Ոչ: Էլ ոնց ասեմ՝ ոչ: Համ էլ մի հատ տրամաբանական հարց. ես համակարգիչ պտի վերցնեմ սենյակից, իջացնեմ ավտոյի մեջ դնե՞մ: Դուք էդ տեսարանը ո՞նց եք պատկերացնում.. Հիմա` հանգիստ թողեք բուժվեմ, հաջողություն:

Հավելենք, որ Վահագն Ալեքսանյանն ավելի ուշ հերքել էր այդ լուրերը` նշելով, որ 363 HH 11 պետհամարանիշները գոյություն չունեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
1068 | 0
դեպի վեր