ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու». Արամ Աբրահամյան
12:30, 29.11.2020 | mamul.am
11400 | 5

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը և ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը: Սա մտածողություն է. վարկանիշը, PR-ը շատ ավելի է կարևորվում, քան իրական արդյունքը: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ասում է՝ եկեք պայքարենք իրար հետ հանուն նպատակների, ոչ թե իրար դեմ: Տեսականորեն ճիշտ է, բայց ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև 2,5 տարի իր հիստերիկ, ճղճղան, մերժելի բառապաշարով համեմված ելույթներով, իր թիմի, ինչպես նաև ֆեյքերի և զոմբիների գործունեությամբ զանգվածային պսիխոզ, ատելություն էր բորբոքում, մարդկանց լարում էր իրար դեմ, պառակտում էր հասարակությունը: Հիմա ինչ-որ կոչերով կամ կախարդական փայտիկով չի կարող հասարակությունը միասնանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր