ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Երբ տեսար, որ 2018թ. Արցախի բանակցային գործընթացը վատ վիճակում է, ի՞նչ արեցիր». Դերենիկ Մալխասյան
12:05, 29.11.2020 | mamul.am
5289 | 2

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը հիմա էլ ասում է՝ 2018թ. Ղարաբաղի հարցը ջեբս գցեցին։
Եթե տեսար, որ 2018թ. Արցախի բանակցային գործընթացը վատ վիճակում է, ի՞նչ արեցիր։ Փոխանակ ներհասարարական ու ներքաղաքական համերաշխության մթնոլորտ ստեղծեիր, լայն քննարկում սկսեիր Արցախյան հարցի շուրջ, խոսվեր արժանապատիվ խաղաղության հնարավորության մասին կամ դրա բացակայության ու ամբողջ ներուժը ներդրվեր պատերազմի պատրաստվելու մեջ, ընտրեցիր սեփական իշխանությունդ ամրապնդելու, քաղաքական հակառակորդներիդ հետապնդելու, վրեժ լուծելու, տնտեսության մեջ մատը մատին չտալու, պատերազմի չպատրաստվել մարտավարությունը։
Հիմա ինչի՞ց ես բողոքում, ումի՞ց ես բողոքում։ Քեզանից ու կողքդ հավաքած թիմից բողոքի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր