ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Թուրքը հասել է Հայաստան ու որ գյուղը հավեսը տալիս է, ասում է՝ փաթաթե՛ք, ես սա ևս վերցնում եմ». Նաիրա Զոհրաբյան
15:25, 29.11.2020 | mamul.am
9637 | 3

GPS-ով հանձնվող հայրենիք
Երբ Նիկոլը, երեք միլիոն հպարտ վարչապետերից թաքուն հանձնեց Արցախը ու բոլորս, այդ թվում մինչև վերջ սատարող հպարտները, դեռ գլխի չէին ընկել, որ սա մեծ արհավիրքի միայն սկիզբն է: Թուրքը հասել է Հայաստան ու որ գյուղը հավեսը տալիս է, ասում է` փաթաթե՛ք, ես սա ևս վերցնում եմ:
Թուրքը կլասիկ շարասյունով մտավ Սոթք, իր GPS-ը միացրեց ու հայտարարեց, որ մի քանի կիլոմետր առաջ պիտի գա:
Ու եկավ։ Նախօրեին, Սոթքի հանքավայրի մոտ, ազերի զինվորը ինձանից ընդամենը մեկ, կրկնում եմ` մեկ մետր հեռավորության վրա էր: Գլխավոր գերագույն պարտվողը իր հերթական «կռուտիտ» լայվում հաստատեց Ադրբեջանի իրավունքը՝ վերադառնալ խորհրդային սահմաններին: Թե Սոթքի հանքի, ով Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, քանի՞ տոկոսն է GPS-ով անցնում Ադրբեջանին, երևի առաջիկա օրերին կիմանանք Ալիևից:
Իսկ հիմա ընդամենը մի փոքրիկ սպռավոչկա Սոթքի ոսկու հանքի մասին:
Սոթքի ոսկու հանքն ունի 1654 աշխատակից: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալով հոկտեմբերին ընկերությունը վճարել է 1.654.000 դրամ։ Հայաստանի սահմաններն առանց բանակցությունների, GPS-ով ու google maps-ով գծելու հետևանքով 1654 մարդ, կամ նրանց զգալի մասը դառնալու են գործազուրկ։ Գործազրկությամբ ամենածանր վիճակում գտնվող Վարդենիսում:
Հա, մեկ էլ, որ գերագույն գլխավոր պարտվողն ասում է՝ վերադառնալու ենք խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի սահմաններին, կարո՞ղ ենք ենթադրել, որ խորհրդային Հայաստանի կազմում գտնվող Արծվաշեն գյուղը վերադարձվելու է Հայաստանին:
Ուզում եմ տեսնել այն տեսարանը, երբ գերագույն գլխավոր պարտվողը, արդեն Հայաստանի տարածքները թուրքին տալուց հետո Ալիևին կասի` «դե, եթե վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն մեր Արծվաշենը հետ տվեք»։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասելու Ալիեւը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր