ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ճշմարտության ժամկետանց ներկայացումն անխուսափելի ողբերգություն է թե՛ անձնական, թե՛ հանրության համար». Արթուր Սաքունց
02:10, 30.11.2020 | mamul.am
4333 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակավ ճշմարտությունը ներկայացնելը, ճիշտ պահին, երբ այն անհրաժեշտ էր հանրությանը, իր ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնելու համար, կարող է ունենալ անմիջական հետևանքներ, գուցե և ողբերգական, բայց առաջին հերթին միայն ճշմարտությունը ներկայացնողի համար։

Բայց ճշմարտության ժամկետանց ներկայացումը, երբ հանրությունն այլևս օբյեկտիվորեն զրկվել է անհրաժեշտ պահին իր ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնելուց, անխուսափելի ողբերգություն է թե՛ անձնական, թե՛ հանրության համար։

Այսպիսին է ժողովրդավարական, հանրության հանդեպ պատասխանատու կառավարման և մեկ անձի կողմից, իր բնույթով անպատասխանատու, ավտորիտար կառավարման բովանդակային տարբերությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր