Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի տան բակում։ Այս մասին տեղեկացնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մխիթար, դավաճա՜ն» ։ Նշենք, որ նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: |