ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը». Արա Աբրահամյան
23:40, 29.11.2020 | mamul.am
8173 | 0

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասել է Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` հավելելով, որ նախագահին իրենք դիմել են նամակով: «Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել: Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը` նշելով, որ իրենք հետամուտ են լինելու հարցի շուտափույթ լուծմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր