ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաստորեն Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ողջ թեման ծավալել էին, որպեսզի Քոչարյանն անձնագիրը հետ ստանա». Հայկ Մարտիրոսյան
09:30, 30.11.2020 | mamul.am
6889 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիստերիկ շարժումներ է կատարում սոցիոփաթ դավաճանը: Հիմա էլ որոշել է մի շարք մանրամասնություններ պատմել, որպեսզի` ըստ իրեն, արդարանա: Իբրև թե բաց է, անկեղծ է և իհարկե, անմեղ է...
Դասական մեղավոր հիվանդի գործելաոճ է: Խոսել, խոսել, խոսել... նախկինի պես փորձել մանիպուլացնել, համոզել, սուրբ ներկայանալ:
Եվ էլի նախկիններն են մեղավոր: Փաստորեն Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը ողջ թեման ծավալել էին, որպեսզի Քոչարյանն անձնագիրը հետ ստանա:
Ինքը սուրբ էր: Ամեն բան արեց, որ հաղթենք, բայց ապիկար ժողովուրդն ու բանակը որոշեցին դասալքվել և պարտվել: Եվ դրանում Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն էին մեղավոր, որ Մոսկվա չթռան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր