ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ազգադավը նոր շարադրություն է գրել». Գագիկ Համբարյան
10:20, 30.11.2020 | mamul.am
3941 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգադավը նոր շարադրություն է գրել՝ «Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա» թեմայով Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավ Նիկոլն առավոտյան մի նոր շարադրություն է տեղադրել իր էջին՝ «Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա» թեմայով... Ինչպես միշտ պրիմիտիվությամբ աչքի ընկնող Նիկոլն այս անգամ էլ իր «բարձունքի» վրա էր... Շարադրության գլխավոր նպատակն իր երկրպագուներին համոզել էր, որ իրենց լավ ոչ ոք չէր կարող բանակցել Մոսկվայի հետ, քանի որ ինքն օրը 5-6 անգամ խոսում էր Պուտինի հետ...

Հուսանք՝ Տեր-Պետրոսյանն էլ, Քոչարյանն էլ կարձագանքեն Նիկոլ Անհողի այս գրառմանը...

Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները տարբեր պատճառաբանություններով չմեկնեցին Մոսկվա... Համոզված եմ՝ և՛ Տեր-Պետորսյանը, և՛ Քոչարյանը չեն մեկնել Մոսկվա, քանի որ հասկացել են՝ ինչ էլ ապագայում լիներ, Նիկոլն ամբողջն իրենց վրա էր բարդելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր