ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Երկիրը ձորն է գլորվում, սա Ֆեյսբուքից ու հեռախոսից էլի չի կտրվում». Կարեն Վրթանեսյան
10:30, 30.11.2020 | mamul.am
3776 | 0

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտ զարթնեմ, տեսնեմ էլի ինչ-որ բան է գրել Նիկոլը։ «Ամսի էսինչին ինձ զանգեց եսիմ ով, ասաց... ես էլ զանգեցի եսիմ ում, ասացի»։
Հասկացա, որ էլի արդարանում է, էլի ինչ-որ մեկի վրա ինչ-որ մեղքեր է բարդում...
Է՛լ չկարդացի։
Այնպիսի տպավորություն է, որ մարդը պատերազմի ամբողջ ընթացքում հեռախոսից պոկ չի եկել։
Երկիրը խելագար գնացքի պես դեպի ձորն է գլորվում, սա Ֆեյսբուքից ու հեռախոսից էլի չի կտրվում։
Գնդակահարության տանելիս էլ է խուճապահար ստատուսներ գրելու. «Սիրելի ժողովուրդ, ախր ո՞նց չեք հասկանում, հոկտեմբերի 32-ին ինձ զանգեց նախարար...»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր