ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել
11:00, 30.11.2020 | mamul.am
5419 | 0

Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր թղթակցին։

«Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովման վրա։ Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք տեղավորել մինչև 40 մարդու»,- ասել է բժշկական ստորաբաժնման ղեկավար Յարոսլավ Իվանովը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցում կան վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրաբուժական, ատամնաբուժական և ակնաբույժի սենյակներ: Կան նաև ուլտրաձայնային և ռենտգեն ապարատներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր