Ռուս ռազմական ինժեներները 1 օրում Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 100 պայթյունավտանգ առարկա, ինչպես նաև ականազերծել Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի մոտ 3 կմ հատվածը, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: «Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կմ հատվածից հեռացրել են պայթյունավտանգ առարկաները։ 1 օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ։ Վտանգավոր օբյեկտները սակրավորները դուրս են բերել հատուկ տարածք, որից հետո ոչնչացրել են դրանք։ |